Հասարակություն Միջազգային 

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիները

analitik.am

«Forbes» ամսագիրը հրապարակել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցանկը։

Այսպես, առաջին հորիզոնականում է Քեթի Փերին, ով 2018 թվականին իր համերգային շրջագայությունների շնորհիվ վաստակել է 83 միլիոն դոլար:

Երկրորդ հորիզոնականում է Թեյլոր Սվիֆթը, ով վաստակել է 80 միլիոն դոլար: Նշվում է, որ երգչուհին այս տարի նոր ալբոմ է թողարկել և գրեթե մեկ շաբաթվա ընթացքում այն վաճառվել է մոտ երկու միլիոն օրինակով:

Երրորդ տեղում է երգչուհի Բեյոնսեն, ով ամբողջ տարվա ընթացքում վաստակել է 60 միլիոն դոլար:

Չորրորդ տեղը զբաղեցրել է Փինկը, ով վաստակել է 52 միլիոն դոլար:

Հինգերորդ հորիզոնականում է Լեդի Գագան, ում եկամուտը կազմել է 50 միլիոն դոլար:

Վեցերորդ տեղում է Ջենիֆեր Լոպեսը՝ 47 միլիոն դոլար եկամուտով:

Յոթերորդ տեղը զբաղեցրել է Ռիհաննան, ով վաստակել է 37,5 միլիոն դոլար։

Ութերորդ տեղը գրավել է երգչուհի Հելենա Ֆիշերը, ում եկամուտն այս տարի կազմել է 32 միլիոն դոլար:

Սելին Դիոնը (31 միլիոն դոլար) զբաղեցրել է 9-րդ տեղը:

Իսկ տասնյակը եզրափակում է Բրիթնի Սփիրսը՝ տարեկան 30 միլիոն դոլար եկամուտով:

Նույն շարքից