Բարի օր Պատահարներ 

Դիմակավորված անձը մտել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի Բաղրամյանի մասնաճյուղ և ասել, որ ԱԱԾ-ի աշխատակից է

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում՝ Բաղրամյան պողոտա 56 հասցեում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ համար 4 մասնաճյուղ է մտել դիմակավորված մի տղամարդ, ով հայտնել է, որ ինքն Ազգային անվտանգության ծառայության աշխատակից է և բանկերում ստուգումներ է անցկացնում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին բանկի աշխատակիցները տեղեկացրել են ոստիկանություն, ինչից հետո առեղծվածային ԱԱԾ-ի աշխատակիցը դիմել է փախուստի:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից