Հասարակություն 

40000 ԱՄՆ դոլար, 250000 դանիական կրոն... Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել քաղավիացիայի վարչության երիտասարդ նախագահը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարագրել է հողամաս, բնակարան, ինչպես նաև ավտոտնակ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրից:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա շարժական գույք չի հայտարարագրել: Պաշտոնատար անձի արժեթղթերը և  այլ ներդրումները ենթաբաժնից տեղեկանում ենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Տաթևիկ Ռևազյանը հայտարարագրել է 40000 ԱՄՆ դոլար, 250000 դանիական կրոն և 15000 ԱՄՆ դոլար:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 25 000 ԱՄՆ դոլար և 500 000 ՀՀ դրամ:

Հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 56 400 ԱՄՆ դոլար:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը նա զբաղեցնում է այս տարվա հուլիսի 10–ից: Նշենք, որ Տաթևիկ Ռևազյանը երկար տարիներ ապրել է Դանիայում: Մինչ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակվելը, նա աշխատել է «FLYR» գործակալությունում՝ որպես գլոբալ համագործակցության տնօրեն: 2015–2017թթ. նա եղել  է «Մոմոնդո» ընկերության ընդհանուր վաճառքի և համագործակցության մենեջերը, իսկ ավել ի վաղ՝ 2013–2016թթ., եղել է «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիրը և  նույն հ/կ–ում զբաղեցրել գործադիր տնօրենի պաշտոնը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 98
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 4
  •  
  •  
  •  
    103
    Shares

Related Articles