ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնելու է Արագածոտնի մարզ: Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում.
«Այսօր մեկնում եմ Արագածոտնի մարզ. ժամը 14.00-ին հանդիպում կունենամ աշտարակցիների հետ՝ Աշտարակի կենտրոնական հրապարակում, ժամը 15.30-ին հանդիպում կունենամ ապարանցիների հետ, Ապարանի կենտրոնական հրապարակում»,-գրել է Փաշինյանը: