Հայաստան Քաղաքականություն 

Մեկն ունի Փաշինյանի «դաբրոն», մյուսի քեռին շտաբի պետ է. Պայքար՝ ՔՊ-ի ներսում. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Դեռ քարոզարշավը չսկսված՝ նույն կուսակցության տարածքային ցուցակների թեկնածուները սկսել են դաժան պայքար մղել միմյանց դեմ: Մասնավորաբար ծանր է վիճակը «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների պարագայում: Օրինակ, թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Քանաքեռ–Զեյթուն, Նոր Նորք և Ավան համայնքները, դաշինքի կողմից առաջադրվել է 13 թեկնածու:

«Փաստին» հասած տեղեկություններով, նրանցից մեկի՝ Կարեն Չիլինգարյանի հորեղբայրը «Իմ քայլը» դաշինքի տարածքային շտաբի պետն է ու իր ողջ ջանքերն ուղղում է բացառապես եղբոր որդու համար ձայներ ապահովելուն, չնայած որպես շտաբի պետ, պատասխանատու է ռեյտինգային բոլոր թեկնածուների ու ընդհանրապես դաշինքի քարոզչության ու քվեների համար:

Միևնույն ժամանակ նույն այդ տարածքում առաջադրված մեկ այլ թեկնածու՝ սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը, իր մրցակից-ցուցակակիցներին հասկացրել է, որ ինքն ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն», ուստի մյուսները թող շատ «պատեպատ չտան» իրենց»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից