Հասարակություն 

Նոր մանրամասներ՝ Մոսկվայում օդանավի տակ ընկած ՀՀ քաղաքացու մահվան գործում

analitik.am

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ՀՀ 25-ամյա քաղաքացուն հարվածած Մոսկվա-Աթենք օդանավն Աթենքում վայրէջք է կատարել գիշերը, վնասված: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Օդանավը Հունաստանում դիմավորել են ոստիկանության և համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք մանրամասնորեն զննել են այն և հայտնաբերել, որ դրա շասին վնասվել է:

Որոշում է կայացվել ժամանակավորապես թռիչքներ չիրականացնել այդ օդանավով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում ՀՀ քաղաքացին օդանավակայանում ընկել է օդանավի տակ և մահացել: Թե ինչպես է վերջինս հայտնվել թռիչքուղում, հայտնի չէ:

Նույն շարքից