Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը լղոզում է իր պատասխանատվությունը. Փոխվարչապետի նախկին օգնական

analitik.am

Ես պարզաբանել եմ իմ հրաժարականի պատճառները։ Այդ պատճառները Մարտունիում հնչեցրած հայտարարությամբ վերահաստատեց վարչապետը։ Այս մասին a1plus.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախկին օգնական Միքայել Նահապետյանը՝ խոսելով պաշտոնից հեռանալու պատճառների մասին:

-Նոյեմբերի 1-ին սեփական դիմումի համաձայն Դուք ազատվեցիք փոխվարչապետի օգնականի պաշտոնից, որո՞նք էին հիմնական պատճառները։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրենց քաղաքական թիմը ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարել է: Ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյանի հայտարարությունը։ 

-Առանցքային պատճառը դա էր. խոստացվածը չկատարելուց հետո պատասխանատվություն ստանձնելուց հրաժարվելու դրսևորումն էր։ Պատասխանատվությունը լղոզելու դրսևորումն էր։ Եվ ես կրկնում եմ իմ այդ հայտարարությունը, ես վերահաստատում եմ իմ հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանը լղոզում է իր պատասխանատվությունը։ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության հարթակից շատ հստակ, ուղիղ բառերով հայտարարել է, որ փոփոխության է ենթարկվելու ընտրական օրենսգիրքը և կուսակցությունների մասին օրենքը։ Եվ եթե նա դեռ ռացիոնալ է, եթե նա դեռ տիրապետում է իրավիճակին, ապա այդ հայտարարությունը, որ 100 տոկոսով իրենք իրականացրել են այն, ինչ խոստացել էին, թող ևս մեկ անգամ լսի իր այդ հայտարարությունը հեղափախության օրերին, որովհետև հնարավոր է, որ գերհոգնած է եղել կամ էմոցիոնալ հուզմունքի պահին է եղել։ Թող ևս մեկ անգամ լսի՝ ինչ է ասել հեղափոխության հարթակից և ինչ է ասում հիմա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից