Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահին. Ազգային ժողովը կողմ քվեարկեց

analitik.am

Խորհրդարանը քննարկում է վարչապետի նստավայրերից մեկը՝ Բաղրամյան 26-ը, ՀՀ նախագահին վերադարձնելու մասին նախագիծը:

Նախագծով, որ ներկայացնում է Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, Բաղրամյան 26-ը վերադարձվելու է նախագահին, իսկ նախագահի նստավայրը, որը գտնվում է Մաշտոցի 47 հասցեում, կանցնի վարչապետի տրամադրության տակ:

Իր խոսքում փոխնախարարը հայտարարեց՝ վարչապետը որոշել է, որ կարող է իր պարտականությունները կատարել Կառավարության շենքից: Բացի դրանից, կառավարությունը գտնում է, որ 1951 թվականին նախագծված պատմական շենքը, որը գտնվում է Բաղրամյան 26 հասցեում և 1992 թվականից եղել է ՀՀ նախագահի նստավայրը, պետք է վերադարձվի նախագահի ինստիտուտին:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 55 կողմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Ավելի վաղ նախագծին դրական եզրակածություն էր տվել նաև կառավարությունը:

 

 

Նույն շարքից