Հասարակություն 

Հրապարակվել է Մոսկվայում օդանավի տակ ընկած ու մահացած ՀՀ քաղաքացու լուսանկարը

analitik.am

Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են Մոսկվայում Շերեմետևո օդանավակայանում օդանավի տակ ընկած և մահացած ՀՀ 25-ամյա քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի լուսանկարը:

1993 թվականին ծնված տղամարդը դեպորտի էր ենթարկվել Մադրիդից: Նա Մոսկվայից պետք է թռչեր Երևան, սակայն օդանավակայանում, նախնական տեղեկություններով, խուսափել է ավտոբուս նստելուց, հայտնվել է թռիչքուղու վրա, ինչի արդյունքում տեղի է ունեցել ողբերգությունը:

Եփրեմյանին հարվածել է Աթենք ուղևորվող օդանավը:

Նույն շարքից