Գլխավոր Քաղաքականություն 

ՀՀ-ն չի անդամակցել ՀԱՊԿ-ին ակնկալիքով, որ ղազախ կամ բելոռուս զինվորները պետք է ապահովեն մեր անվտանգությունը․ Սամվել Ֆարմանյան

analitik.am

Եկեք լինենք անկեղծ և պարզ, երբ որ Հայաստանն անդամակցում է միջազգային կամզակերպություններին՝ այդ թվում նաև ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, դա Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցության, որը ռազմավարական նշանակության անհրաժեշտություն է ՀՀ-ի համար՝ դրա շարունակությունն է։ Այսօր՝ նոյեմբերի 21-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ հավելելով, որ եթե մենք տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություններում մեր ներգրավվածությամբ այս պարզ ճշմարտությունը որպես դիտակետ չպետք է ընդունենք և պետք է այլ ակնկալիքներ ունենք, ապա անկախ քաղաքական իրավիճակից կարող է սպասել հիասթափություն։

Ֆարմանյանի խոսքերով, ՀՀ-ն չի անդամակցել ՀԱՊԿ-ին այն ակնկալիքով, որ ղազախ կամ բելոռուս զինվորներն անհրաժեշտության դեպքում պետք է ապահովեն ՀՀ-ի անվտանգությունը․ «Եկեք լինենք իրատես, կա Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական, ռազմավարական նշանակության դաշնակցային հարաբերություններ, որը պետք է խնամել, փայփայել ու խորացնել, բայց դրան զուգահեռ իհարկե պետք է ի նկատի ունենալ այն հանգամանքը, որ այդ ռազմաքաղաքական դաշինքներում կամ տնտեսական, յուրաքանչյուր պետություն փորձելու է առաջնորդվել իր շահերով։ Ուստի այս պարզ ճշմարտության արձանագրումն իմ կարծիքով շատ կարևոր է ՝ չհակադրելով առաջնայինը երկրոդականի հետ, որպեսզի մեզ հիասթափություններ չսպասեն»։

Պատգամավորը նշեց նաև, որ տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական դաշինքների առանցքը՝ անկախ Հայաստանի իշխանության ով լինելուց Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական հարաբերություններն են․ «Սա պետք է խորացնել, բայց ակնկալիքներ ունենալ, որ նման տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական միության բոլոր անդամները պետք է առաջնորդվեն անդամների յուրաքանչյուրի շահերով, կներեք, սա պատմության տրամաբանությանը հակոտնյա երևույթ է։ Դրանից ոչ պետք է հիասթափվել, ոչ պետք է վատ զգալ, այլ պետք է սեփական շահերն առաջ մղել՝ նրանցից յուրաքանչյուրից պահանջելով իրեն պահել ռազմաքաղաքական կամ տնտեսական դաշնակցի նման»։

Նույն շարքից