Հասարակություն 

Ինտերպոլը նոր ղեկավար ունի

analitik.am

Ինտերպոլը նոր ղեկավար ունի: Խոսքը մասնավորապես վերաբերում է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Չոն Յանին:

Այս պաշտոնի համար պայքարում էր նաև ռուսաստանցի Ալեքսանդր Պրոկոպչուկը, ով զբաղեցնում է Ինտերպոլի նախագահի՝ Եվրոպայի գծով ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյն անհետացավ այս տարի սեպտեմբերին: Ավելի ուշ պարզվեց, որ նա ձերբակալվել է Չինաստանում և կասկածվում է կոռուպցիայի մեջ: Ավելի ուշ Հունվեյը հրաժարական տվեց:

Նույն շարքից