Բարի օր Հասարակություն 

Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 84-ի

analitik.am

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 84-ի: Այս մասին հայտնում է ABC News-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Ավելի վաղ հայտնվում էր 80 զոհի և 1202 անհետ կորածի մասին:

ABC News-ի տեղեկություններով, զոհերից առնվազն 64-ի ինքնությունն արդեն հայտնի է: Անհետ կորածների թիվը հասնում է 870-ի:

Camp հրդեհը բռնկվեց նոյեմբերի 8-ին, այն ամենաավերիչն է նահանգի պատմության մեջ:

Նույն շարքից