Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը Հայաստանի «ցար ի բոգն ա». Արմեն Աշոտյան

analitik.am

Երբ մենք ունեինք վարչապետ, ամեն ինչ անում էինք, որ նա մինչև ժամը 18:00-ն լինի վարչապետ և քարոզչությամբ զբաղվի միայն 18:00-ից հետո: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն ափաշքյարա խախտում է ԸՕ-ն առաջին իսկ օրվանից. «Ավելին ասեմ՝ մոտենում է ՀՀԿ շտաբ մտնողներին ու դուրս եկողներին և ասում՝ քեզ պե՞տք է, չես վախենո՞ւմ, որ գործից կհանեն: Ի՞նչ է սա նշանակում»:

Աշոտյանը նշեց, որ խախտումների մասով կսպասեն ԿԸՀ-ի արձագանքին. «Հետաքրքիր է, երբ Փաշինյանը պատգամավոր էր, ամենաշատը թիրախավորել էր ԱՎԾ պետին ու ԿԸՀ ղեկավարին, սակայն երկուսին էլ պահեց: Այսինքն, նա կամ ժամանակին էր սուտ խոսում՝ այդ մարդիկ նկարիչ, քանդակագործ չեն, կամ էլ՝ հիմա: Ես գոհ եմ, որ նրանք մնացել են իրենց պաշտոններին: Սակայն չեմ հասկանում, թե ինչու էր Փաշինյանն ինչ ասես ասում նրանց մասին, բայց հիմա պահել է»:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով, վարչապետը ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է գնալ մարզեր, սակայն, երբ այդ այցերը կատարում է որպես վարչապետ, երբ օգտագործվում է պետական ռեսուրս, նա իրավունք չունի քարոզչություն անել, սակայն դա անում է՝ բացահայտ կերպով. «Այ օրինակ, երբ Սիմոնը գալիս է, այ էտ վիդեոն նայեք, խայտառակություն է: Եթե մենք անեինք, դուք հիմա հոշոտել էիք մեզ: Պետք չէ ինձանից պաշտպանել Նիկոլ Փաշինյանին: Նրան թվում է, որ ինքը Հայաստանի «ցարի բոգն է», «ալֆան ու օմեգան»: Երեկվա իր ասուլիսն ագրեսիվ էր, ինչը նշանակում է, որ նա ներվայնացած է, նեղված է: Երևի սկսել է գիտակցել երկրի սոցիալ տնտեսական բեռը: Երևի զեկուցել են, որ ՀՀ-ի շուրջ անվտանգության և այլ արտաքին քաղաքական մարտահրավերներ կան, երևի զգում է, որ դեկտեմբերի 9-ից հետո, երբ կստանա այդ 80 տոկոսը, այլևս չի կարող դիմադրել որևէ միջազգային ճնշումների նույն Արցախի դաշտում: Հարցրեք, թե ինչու է նեղված»։

Նույն շարքից