Քաղաքականություն 

Ես Հայաստանից մեկնելու եմ․ Գևորգ Կոստանյան

analitik.am

Ես Հայաստանից մեկնելու եմ, բայց մշտապես երբեք չեմ գնալու երկրից՝ այսինքն երկրից ես չեմ կարող կտրվել որևէ պարագայում։ Այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ իր կենսագրության տարբեր ժամանակահատվածներում ունեցել է հնարավորութուն և բազմաթիվ առաջարկներ երկրից դուրս՝ տարբեր միջազգային մարմիններում աշխատելու, բայց մերժման պատճառը միշտ եղել է այն, որ սա մեր երկիրն է, մեր հայրենիքը․ «Գալիս է մի պահ, երբ դու որոշումն ավելի շատ բարոյական հարթության մեջ ես կայացնում, որովհետև աշխատանքի խնդիր ամեն դեպքում ես չունեմ»։

Կոստանյանը նշեց, որ մեկնելու է որոշակի ժամանակահատվածով և նպատակով, միայն աշխատանքային նկատառումներից ելնելով․ «Որևէ այլ նկատառում չկա և այն վերաբերելու է մարդու իրավուքնների ոլորտին։ Իմ հետագա աշխատանքը բոլոր դեպքերում լինելու է իրավագիտության և մասնավորապես մարդու իրավունքների ոլորտին առնչվող»։

Կոստսանյանը նշեց նաև, որ խորհրդարանում ցանկացած պպարագայում չի աշխատելու․ «Պառլամենտական գործունեությունն ինձ համար շատ հոգեհարազատ չի, որովհետև դա, այնուամենայնիվ, իր մեջ քաղաքական տարրեր է պարունակում, իսկ ես ամեն կերպ խուսափում եմ քաղաքական դրսևորումների մեջ որևէ կերպ ներգրավվելուց»։

Նույն շարքից