Քաղաքականություն 

Ստիպված բառապաշարս փոխել եմ ու համապատասխանեցրել Փաշինյանին. Արմեն Աշոտյան

analitik.am

Նիկոլ Փաշինյանն իր ոչ պրոֆեսիոնալ, սիրողական թիմով մսխում է մեր թողած ժառանգությունը: Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների ունեցվածքի հայտարարագրման գաղափարին և նրան, որ դա ընդամենը գաղափար է եղել, սակայն Հանրապետականն այն սկսել է շահարկել, Աշտոյանը հիշեցրեց, որ ՊԵԿ նախագահը խոսել է այդ մասին, հետո վերահաստատել է. «Չասեիք… հիմա էլ մեզ եք մեղադրում: Ասվածը վերաբերում է հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների: Պարոն Փաշինյան, եթե դա ասեիք մինչև վարչապետ դառնալը, հրապարակի քանի՞ տոկոսը կգար ձեզ սատարելու: Եթե այս ամենն ասվեր մայիսին, ապրիլին, հրապարակում քանի տոկոս կասեր, որ Փաշինյան իրենց թեկնածուն չէ: Մենք ուղղակի հիշեցնում ենք, թե ինչ է նա ասել ապրիլ-մայիսին ու ինչ է ասում հիմա: Վարչապետն ասում է՝ հալներդ կտեսնեք, բա դա վարչապետի բառապաշա՞ր է: Ես ստիպված բառապաշարս փոխել եմ ու դարձրել նրան համարժեք, սակայն դա վատ է: Ես չէի ցանկանա խոսել այն լեզվով, որը մեզ պարտադրվում է, ես երբեք այս ոճով չեմ եղել: Ինչո՞ւ է նա այդ մշակույթը մտցրել հայկական քաղաքական դաշտ, ինչո՞ւ ենք ընտրել ցածրորակ քաղաքական ոճը»:

Նույն շարքից