Քաղաքականություն 

Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնանկ է արել Արմեն Մելքոնյանին

analitik.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ, Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի պաշտոնից:

Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում, Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայում, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

 

Նույն շարքից