Հայաստան Քաղաքականություն 

Լենա Նազարյանը՝ ՔՊ-ում հավատաքննության վերաբերյալ հայտարարությունների մասին

analitik.am

Մենք հանդիպել ենք ու շատ բարյացկամ միջավայրում զրուցել ենք հարյուրավոր մարդկանց հետ, ովքեր ցանկացել են Իմ քայլը դաշինքի ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ում խոսքերով, բոլոր հանդիպումները եղել են լավ միջավայրում, քաղաքավարի զրույց է տեղի ունեցել:

Ինչ վերաբերում է Նարինե Մկրտչյանին, ով գրել էր ՔՊ-ում հավատաքննության մասին, Նազարյանը նշել է, որ դա ընդամենն ընկալման հարց է:

ԵԼՔ-ի ղեկավարի խոսքերով, այն մարդկանց, ում հետ հանդիպել են, ուղղվել են տարբեր հարցեր, ստացվել են պատասխաններ, որոնց հիման վրա էլ որոշումներ են կայացվել:

Տիկին Նազարյանը հայտնել է, որ Մկրտչյանին հարց է ուղղվել մասնավորապես ԵԱՏՄ-ի մասին՝ հաշվի առնելով այն, որ վերջինս ընդգծված կերպով դեմ է այդ կառույցին և այն որ ՀՀ գործող իշխանություններն այդ մասով շարունակում են նախորդների քաղաքականությունը. «Մենք ստացել ենք պատասխանը, ես ճիշտ եմ համարում նրա պատասխանը բացահայտելը, ճիշտ չեմ համարում նաև այն, որ նա է բացահայտել: Որևէ վիրավորական բան չի եղել: Մենք շատ քաղաքավարի զրուցել ենք ու բարեկամաբար բաժանվել: Երևի ցուցակում չընդգրկվելն է պատճառը, որ նա նման գրառում է արել: Բայց պետք է ասեմ, որ մենք տարբեր հանգամանքներ ենք հաշվի առել մեր թեկնածուներին ընդգրկելու համար»:

Լենա Նազարյանը համաձայն չէ, որ Նիկոլ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը, իսկ Իմ քայլը դաշինքի կարգախոսը լինելու է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»:

 

Նույն շարքից