Մոսկվայում քրեական գործ է հարուցվել Շերեմետևո օդանավակայանում օդանավի տակ ընկած ու մահացած ՀՀ 25-ամյա քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան դեպքով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ՌԴ ՔԿ աշխատակից Նատալյա Ֆյոդորովային, ում խոսքերով, Եփրեմյանը Մադրիդից Մոսկվա է ժամանել նոյեմբերի 20-ին:
Ճակատագրական միջադեպի ժամանակ Եփրեմյանը, ով մյուս ուղևորների հետ շարժվելիս է եղել դեպի օդանավը, որով պետք է թռչեր Հայաստան, փախուստի է դիմել և վազել դեպի թռիչքուղի, իսկ ավելի կոնկրետ՝ դեպի թռչել պատրաստվող օդանավ: Տպավորություն է եղել, որ նա փորձել է շասիի օգնությամբ մուտք գործել օդանավ: Ամենայն հավանականությամբ, նա ցանկացել է այդ կերպ լքել օդանավի տարածքը:
Հիշեցնենք, որ Եփրեմյանին դեպորտի էին ենթարկել Մադրիդից, նա Մոսկվայից պետք է ժամաներ Հայաստան: