Պարոն Նիկոլ Փաշինյանի այցը մեզ համար տոն է: Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ապարանում հայտարարեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ հավելելով, որ տոնը սկսվել է Աշտարակում և շարունակվում է Ապարանում:
Գևորգյանի խոսքերով, ամբողջ Հայաստանը գիտի, թե ապարանցին ինչ մասնակցություն է ունեցել Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը, որը բացառիկ է. «Ես ուզում եմ, որ դուք վստահ լինեք՝ որքան բացառիկ էր մեր հեղափոխությունը, այդքան բացառիկ է լինելու մեր պետությունը: Այ էտքան բացառիկ է լինելու: Դրա իրականացման համար մեկ պայման է անհրաժեշտ, որ դուք հավատաք դրան, որովհետև դրա իրագործողն էլ եք դուք, չիրագործողն էլ, բայց ես վստահ է, որ մենք միասին իրագործելու ենք դա»:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցով մեկնել է Արագածոտնի մարզ: