Հասարակություն 

Մոսկվայի օդանավակայանում մահացած Ալբերտը ծնունդով Էջմիածինից էր

analitik.am

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում օդանավի տակ ընկած և մահացած ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանը ծնունդով Էջմիածինից էր: Այս մասին Sputnik  Հայաստանի հետ զրույցում հայտնել է վերջինիս ազգականներից Մարինան:

Ալբերտի ընտանիքը վաղուց չի ապրում Էջմիածինում: Նրա հայրը և կրտսեր եղբայրն արդեն երկար տարիներ ապրում են Մոսկվայում, իսկ մայրը Ռուսաստան է տեղափոխվել վերջերս: Մարինան չի բացառել, որ Ալբերտը ցանկացել է գնալ հարազատների մոտ:

Իսպանիայում Ալբերտն ապրում էր տատիկի և պապիկի հետ:

Նույն շարքից