Հասարակություն 

Սեռական այլ կողմնորոշում ունեցող մարդիկ ունեն նույն իրավունքները, որոնք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի. Արմեն Աշոտյան

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, պատասխանելով հարցին, թե ինչու Հանրապետականի իշխանության ժամանակ Վեհափառի պաշտպանության մասին նախագիծ չեն ներկայացրել խորհրդարան՝ դա անելով հիմա, նշեց, որ այն ժամանակ դրա կարիքը չի եղել, քանի որ այդ պաշտպանությունը եղել է. «Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, այդ պաշտպանությունից զրկեց Վեհափառին: Այն ժամանակ օրենքի կարիքը չկար, Հանրապետականներն օրենքով չէին շարժվում Վեհափառին պաշտպանելու ժամանակ»:

Աշոտյանի խոսքերով, Փաշինյանը նոյեմբերի 20-ին ասուլիսի ժամանակ նյարդային է եղել՝ կարծիք հայտնելով, որ ներկա իշխանությունները մի քանի մազոլ ունեն, ու երբ հասարակությունը կամ ընդդիմությունը դրանց վրա ոտքը դնում է, սկսում են ոչ ադեկվատ արձագանք տալ:

Ինչ վերաբերում է այլ սեռական ուղղվածություն ունեցող մարդկանց հարցին, ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ իրենք խտրականության մասին չեն խոսում. «Նրանք մեր Սահմանադրությամբ ունեն նույն իրավունքները, որոնք ունի յուրաքանչյուր ոք: Խնդիրն այն է՝ արդյո՞ք յուրաքանչյուր մարդ իր անձնական դիրքորոշումը պետք է քարոզի, թե՝ ոչ: Սրա մասին մեր իշխանության օրոք խոսք չկար»:

 

Նույն շարքից