Հասարակություն 

Քառօրյա պատերազմի մասնակիցները Երևանի կենտրոնում ճանապարհ են փակել. Առավոտ

analitik.am

Քառօրյա պատերազմի տասնյակ մասնակիցներ այսօր կեսօրից կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անցկացնում: Նրանք պահանջում են վերջնականապես լուծել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած տղաներից շատերի զինգրքույկներում մասնակցության փաստը չնշելու հարցն ու պահանջում են այդ հարցով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:

«Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց դեռ չի հաջողվել Նիկոլ Փաշինյանի հետ այսօր հանդիպել, իրենց պահանջները լսելու համար ներքեւ է իջել վարչապետի խորհրդականը: Մեր հարցին՝ ինչ խոսեցիք, ինչ ասաց խորհրդականը, Մանուկյանը պատասխանեց. «Խորհրդականն ասում էր այն, ինչ մնացած խորհրդականները, թե հարցը լուծված է, բայց նույնն այն ժամանակ էլ էին ասում, բայց հարցը մնում է չլուծված»:

Երիտասարդները սպառնում են դիմել այլ քայլերի, եթե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում այսօր չլինի: «Ճանապարհն էինք փակել, հիմա հասարակական կարգը պահելու համար ժամանակ ենք տրամադրել, որովհետեւ այդ հարցի վերաբերյալ բոլոր հնարավոր ճանապարհներով՝ մամուլի ասուլիսներով, դիմումներով դիմել ենք, բայց ոչինչ չի փոխվում: Եկել ենք իմանանք՝ ինչու չի նշվում մեր զինգրքույկներում հարցի պատասխանը, ինչպես երեւում է՝ ամբողջը խառնել են իրար, երեւի չեն ուզում նոր խնդիրների մեջ մտնել »,- ասաց Մանուել Մանուկյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից