Հասարակություն 

Հանգանակվել է շուրջ 200.000 ԱՄՆ դոլար. Ամփոփելով «Իմ Քայլը» հիմնադրամի Մոսկովյան այցի արդյունքները

analitik.am

Ամփոփելով «Իմ Քայլը» հիմնադրամի Մոսկովյան այցի արդյունքները. մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում և հանձնառություն, մի շարք օգտակար հանդիպումներ

Նոյեմբերի 11-13-ը, ինչպես տեղեկացրել էինք, «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Մոսկվայում էր: Թերևս՝ արդեն կարելի է արձանագրել որոշ արդյունքներ:

☑️Այս պահի դրությամբ հանգանակվել է շուրջ 200.000 ԱՄՆ դոլար, ունենք լրացուցիչ հանգանակությունների հանձնառություններ - հստակ թիվը պարզ կլինի առաջիկայում։

☑️Ունեցանք հրաշալի գալա-համերգ մեր հայրենակիցների նախաձեռնությամբ, որի ընթացքում ներկայացվեց «Իմ Քայլը» հիմնադրամը, իսկ ստացված հասույթը փոխանցվեց Հիմնադրամին։

☑️Հայաստանում հավատարմագրված կին դեսպանների (նստավայրը՝ Մոսկվա) և դեսպանների կանանց հետ հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը ներկայացրեց նաև «Իմ քայլը» հիմնադրամի նպատակներն ու ծրագրերը:

☑️Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք ռուսաստանահայ գործարարների հետ, որոնք պատրաստակամ են աջակցել թե՛ ֆինանսապես, թե՛ մասնագիտական գիտելիքներով։

☑️ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մ. Շվիդկոյի հետ հանդիպմանը քննարկվեցին մշակութային և կրթական ոլորտներում համագործակցելու կոնկրետ գաղափարներ։

Ուրախալի է, որ ունենք լայն աջակցություն և ներգրավվածություն։ Շնորհակալ ենք ՀՀ դեսպանությանը՝ ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև այն բոլոր կազմակերպություններին և անհատներին, որոնց ջանքերով և նախաձեռնությամբ կազմակերպվեց «Իմ Քայլը» հիմնադրամին նվիրված երեկոն։

Իմ քայլը» հիմնադրամ

 

Նույն շարքից