Հասարակություն 

Հայտնաբերվել է տոպրակ, որի մեջ եղել է հրացան, նռնակ՝ պայթուցիչով, արկ և տարբեր տրամաչափի 105 փամփուշտ

analitik.am

«Զինանոց-2018» օպերատիվ-կանխարգելիչ համալիր միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 20-ին, ժամը 18.30-ին բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Ալինա Ս.-ն և կամավոր հանձնել տարբեր տիպի 5 նռնակ, 6 պայթուցիչ, 7.62 և 5.45 մմ տրամաչափի 217 փամփուշտ ու 6 պահունակ:

Ըստ Ալինա Ս.-ի հայտարարության՝ նշված զինամթերքը, որը հայտնաբերել է իրենց տան խորդանոցում, պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից եղբորը (մահացել է 2013թ.):

***

«Զինանոց-2018» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 20-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Պիոներ» պալատի մոտ՝ ծառի տակ, զենք-զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը Ռ.Մելիքյան փողոցի թիվ 26 հասցեի մոտ զննությամբ հայտնաբերել է տոպրակ, որի մեջ եղել է հրացան, նռնակ՝ պայթուցիչով, արկ և տարբեր տրամաչափի 105 փամփուշտ:

 

Նույն շարքից