Հասարակություն 

Բալետի արտիստ Վահագն Մարգարյանի լուսավոր կերպարը միշտ վառ կմնա բոլորիս հիշողություններում․ Հ․Մաթևոսյան

analitik.am

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանի ընտանիքին, հարազատներին եւ մերձավորներին նրա` կյանքից անժամանակ հեռանալու կապակցությամբ:

Վահագն իր կարճ, բայց բովանդակ կյանքի ընթացքում հասցրել է լուրջ հաջողություններ ունենալ տարբեր բեմերում` մեծ պատիվ եւ հեղինակություն բերելով Հայաստանի Հանրապետությանը եւ հայրենի մարզին:

Բալետի արտիստ Վահագն Մարգարյանի լուսավոր կերպարը միշտ վառ կմնա բոլորիս հիշողություններում:

ՀՀ Արմավիրի մարզպետ` Համբարձում Մաթեւոսյան

Նույն շարքից