Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ պատժամիջոցները կիրառվել են դատարկ պատրվակներով․ Իրանի ԱԳՆ-ն

analitik.am

Թեհրանը դատապարտել է Վաշինգտոնի վերջին պատժամիջոցները՝ անվանելով դրանք իռացիոնալ և անարդյունավետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Կասեմին:

«Այս պատժամիջոցները ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ իռացիոնալ են, անարդյունավետ և ցանկալի արդյունքներ չեն բերի իրենց կատարողներին։ Վաղ թե ուշ նրանք կհասկանան, որ պատժամիջոցները չեն բերում պտուղներ»,-ասել է Կասեմին՝ նշելով, որ ԱՄՆ նոր պատժամիջոցներն Իրանի և օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ կիրառվել են դատարկ պատրվակներով:

Նույն շարքից