Միջազգային Քաղաքականություն 

Ինչու Ինտերպոլի ղեկավար չդարձավ Ռուսաստանի ներկայացուցիչը

analitik.am

Ինտերպոլի ղեկավարի պաշտոնում Ռուսաստանի ներկայացուցչի ընտրությունն Արևմուտքի համար շահավետ չէ, քանի որ այս դեպքում այդ մարմինը կդառնա չափազանց անկախ։ Այս մասին հայտարարել է միջազգային իրավապահ մարմինների աշխատանքների փորձագետ Նիկոլայ Գորբիկովը՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հասկացեք, որ Արևմուտքում որևէ մեկի համար շահավետ չէ, որպեսզի նման մեծ միջազգային կազմակերպության ղեկավար դառնա ռուսաստանցի։ Չափազանց ուժեղ քաղաքական գործիչ, որը կդառնա չափից դուրս անկախ՝ արևմտյան անվտանգության աշխատակիցների կարծիքից, ուստի նրանք ընտրեցին կորեացի, ով ամեն ինչ կանի իր գործընկերների կարծիքի հետ համաձայնելու համար»,-ասել է Գորբիկովը:

Փորձագետի խոսքերով, եթե հնարավորություն լիներ, ապա արդեն վաղուց ռուսներին կհեռացնեին Ինտերպոլի բարձր պաշտոններից․ «Ռուսաստանն անչափ կարևոր տեղ է զբաղեցնում միջազգային իրավապահ կառույցում, այդ իսկ պատճառով Արևմուտքը ստիպված  է համակերպվել այս կարգավիճակի հետ»,-նշել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյն անհետացավ այս տարի սեպտեմբերին: Ավելի ուշ պարզվեց, որ նա ձերբակալվել է Չինաստանում և կասկածվում է կոռուպցիայի մեջ: Ավելի ուշ Հունվեյը հրաժարական տվեց:

Հոնգվեի հրաժարականից հետո, կանոնների համաձայն, Կիմ Չոն Յանը, որը նախկինում զբաղեցրել է կազմակերպության ավագ փոխնախագահի պաշտոնը, դարձավ Ինտերպոլի գործող նախագահ:

Նույն շարքից