Հասարակություն Միջազգային 

Մոլդովայում պաշտպանելու ենք ռուսաց լեզվի կարգավիճակը․ Իգոր Դոդոն

analitik.am

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ պաշտպանելու է ռուսերենի կարգավիճակը հանրապետությունում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մոլդովայում ռուսաց լեզվին սահմանադրորեն տրված է միջազգային հաղորդակցման լեզվի կարգավիճակ: Սա շատ կարևոր է, և ես ուզում եմ ձեզ ասել որպես նախագահ, որ մենք կպաշտպանենք դա»,-ասել է նա Ռուսաստանի Դաշնության Պետական ​​դումայի լիագումար նիստում:

Նա նշել է նաև, որ գրեթե ամբողջ Մոլդովայի բնակչությունը քիչ թե շատ տիրապետում է ռուսերենին, և ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներ այն անվանում են ամենօրյա հաղորդակցության հիմնական լեզուն:

Նշվում է, որ Մոլդովայի Լիբերալ կուսակցությունը երեկ հանդես է եկել նախաձեռնությամբ, որը նախատեսում է պատգամավորների կողմից պետական ​​լեզվի պարտադիր իմացություն, այն պետք է օգտագործվի խորհրդարանական ամբիոնից՝ օրինագծերի ներկայացման ժամանակ, ինչպես նաև հրաժարում՝ փաստաթղթերը թարգմանել ռուսաց լեզվով։

Հայտնվում է նաև, որ Մոլդովայի սահմանադրական դատարանը 2015 թվականի դեկտեմբերին ընդունեց որոշում, որի համաձայն Մոլդովայում պետական ​​լեզուն ռումիներենն է:

Ավելի վաղ, փորձագետները նշել են, որ Մոլդովայում ռուսաց լեզվի կարգավիճակը կասկածի տակ դրվեց 2014 թվականին ընդունված կրթական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո: Օրենքը երաշխավորում է հանրակրթական դպրոցներում միայն պետական լեզվով կրթությունը, իսկ միջազգային հաղորդակցման լեզուներով դասավանդումը կիրականացվի միայն կրթական համակարգի հնարավորությունների սահմաններում:

Նույն շարքից