Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն անհրաժեշտ է համարում փոփոխել ԵՄ օրենսդրությունը՝ հրաժարվելով անդամ երկրների հետ համատեղ որոշումներ կայացնելու միասնական քվեարկության սկզբունքից։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է չորեքշաբթի օրը՝ Բրյուսելում։
«Ես կողմ եմ պայմանագրերի փոփոխմանը, մենք հասել ենք այն պահին, երբ դա պետք է անել։ Մենք չպետք է վախենանք, բայց պետք է նաև նկատի ունենալ այն, որ նրանք ովքեր դեմ են արտահայտվում այլևս չի կարող սահմանափակել ուրիշներին»,-նշել է Մակրոնը՝ Լուվայի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Ֆրանսիայի ղեկավարի խոսքերով, վերջին հինգ տասը տարիների ընթացքում կատարած մեծ սխալն այն է, որ միշտ ցանկացել են ամեն ինչ լուծել 28-րդ մակարդակում, իսկ վաղը, գուցե 27-րդ մակարդակում։
Մակրոնը կարծում է, որ ԵՄ-ում ինտեգրացիոն գործընթացների վեկտորը պետք է լինի համայնքի անդամների բաժանումը նրանց մեջ, ովքեր կողմ են ինտեգրման առավել առաջադեմ ձևերին։
Միևնույն ժամանակ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ընդհանուր առմամբ չի տեսնում անհրաժեշտություն միասնական քվերակության սկզբունքից ամբողջական հրաժարվելը: Նա նշել է նաև, որ իր փորձով եզրակացությունները ենթադրում են, որ միասնության սկզբունքի ընդունման հետ կապված խնդիրներ չեն առաջացել, սակայն խոստովանել է, որ նման խնդիր կարող է առաջանալ ապագայում: