Քաղաքականություն Ֆեյսբուք 

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր. Սամվել Ֆարմանյան

analitik.am

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր․ հեղափոխության կազմակերպչի դերում Միքայել Մինասյանին տեսնողները պարզ հարգանք չունեն սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ։

Նիկոլ Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժներին ու բոլորի համար պարզ մանիպուլյացիաներին` մամուլում ու սոցիալական ցանցերում կատարվող ամեն ինչ Միքայել Մինասյանի անվան հետ կապելով։ Դա պարզ հարգանքի բացակայություն է երբեմնի գործընկեր խմբագիրների ու լրագրողների և սոցիալական ցանցերի ակտիվ ու ապրիլյան իրադարձությունների դե ֆակտո աջակից հանրության հանդեպ։

Սեփական խնդիրներն արդարացնելու համար միֆեր հորինելու կարիք չկա։

Նոր մեղքեր գործելու փոխարեն աշխատեք, պարզապես աշխատեք:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյան

Նույն շարքից