«Ֆորմուլա 1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի կայքում հրապարակվել է նրա վերջին հարցազրույցը, որն արվել է 2013 թվականի հոկտեմբերի 30-ին, վնասվածք ստանալուց և կոմայի մեջ հայտնվելուց առաջ:
Հարցազրույցում գերմանացի ավտոարշավորդը պատմում է այն մասին, որ իր համար ամենաէմոցիոնալ պահը կարիերայում եղել է 2000 թվականին, երբ Ferrari-ին բերել է առաջին հաղթանակը 21 տարվա մեջ:
Նա նաև խոսում է իր ամենաարժանի մրցակցի մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Միկի Հակինենին, ով 2 անգամ չեմպիոն է դարձել:
Շումախերը հավաստիացնում է, որ ցանկացած հաջողության համար տաղանդ է պետք, սակայն միայն տաղանդը բավարար չէ: