Հայաստան Քաղաքական գլխավոր 

Բաղրամյան 26-ը վերադարձվում է նախագահին. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը

Խորհրդարանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկեց Բաղրամյան 26-ը նախագահին վերադարձնելու և Մաշտոցի 47 հասցեում գտնվող նախագահի նստավայրը վարչապետին հանձնելու մասին նախագիծը:

Առաջին ընթերցումից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն առաջարկությամբ էր հանդես եկել՝ նախագծում ներառել դրույթ այն մասին, որի համաձայն վարչապետի ծառայողական ինքնաթիռից և ուղղաթիռից օգտվելու թույլտվությունը պետք է տա ոչ թե վարչապետը, այլ կառավարությունը: Բացի դրանից Աշոտյաննն առաջարկել էր հասանելի դարձնել այն, թե ովքեր են օգտվում վերոնշյալ միջոցներից և ինչ նպատակներով: Այս առաջարկությունները չեն ընդունվել:

Աշոտյանն իր խոսքում նշեց, որ ցանկացել է թափանցիկ դարձնել գործընթացը, ինչը տարակուսանք առաջացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ, ում խոսքերով, իրենք առանց այդ էլ շատ թափանցիկ են աշխատում:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 64 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նույն շարքից