Հայաստան Քաղաքական գլխավոր 

Շարմազանովը, Հովհաննիսյանն ու Աշոտյանը ֆլեշմոբ արեցին ԱԺ-ում. Բյուջեն ընդունվեց

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խորհրդարանը ձայների 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց 2019 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը:

Մինչ քվեարկությունը ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը (Աշոտյանը նշեց, որ միանում է իր ընկերների ֆլեշմոբին) հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու բյուջեին՝ չնայած այն բանին, որ ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է կողմ քվեարկելու մասին:

ՀՀԿ-ականների խոսքերով, բյուջեով հետընթաց է գրանցվելու և իրենք իրենց քվեարկությամբ արտահայտում են այն մարդկանց ձայնը, ովքեր դժգոհ են բյուջեից:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին հայտարարեց, որ իրենց խմբակցության անդամներն իրավունք ունեն քվեարկելու այնպես, ինչպես կարծում են, որ ճիշտ է, սակայն խմբակցության տեսակետը չի փոխվել, իրենք կողմ են քվեարկելու:

 

Նույն շարքից