Հասարակություն 

Մագդա Արսենյանը նշանակվել է ԼՀԿ Լիբերալ քաղաքականության դպրոցի տնօրեն /կենսագրություն/

Մագդա Արսենյանը նշանակվել է Լուսավոր Հայաստան Կուսակցության Լիբերալ քաղաքականության դպրոցի տնօրեն: Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից.

Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ Լուսավոր Հայաստան Կուսակցության Լիբերալ քաղաքականության դպրոցի տնօրեն է նշանակվել Մագդա Արսենյանը։

Դպրոցը հիմնադրվել է 2017 թվականին։ Լիբերալ քաղաքական դպրոցի նպատակն է՝ ստեղծել կրթության հարթակ, որտեղ երիտասարդ մասնագետներին կտրվեն տեսական և պրակտիկ գիտելիքներ քաղաքականության, լիբերալիզմի և դրա զարգացման հեռանկարների, ինչպես նաև Հայաստանի Եվրոպական ապագայի մասին:

Դպրոցի նպատակներից է պատրաստել նոր սերնդի առաջնորդներ, ովքեր կկրեն ազատական մտածողություն և կդառնան ժողովրդավարության առաջամարտիկները։

Մագդա Արսենյանը Ծնվել է 1991 թ. օգոստոսի 13-ին Երևան քաղաքում։

2007-2008 թթ. սովորել և ավարտել է «Մակսեդան» օտար լեզուների մասնավոր դպրոցը։

2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը՝ ստանալով քաղաքագետի բակալավրի աստիճան։

2014 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում բաժինը՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան։

2014-ից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ» մասնագիտությամբ ասպիրանտ է։ Թեկնածուական ատենախոսության թեման է՝ «Խորհրդարանական մշակույթի կայացման նախադրյալները Հայաստանի Հանրապետությունում»։

2016 թ-ից մասնակից է Բեռլինում տեղակայված CIFE  (Centre international de formation européenne)  մասնավոր ինստիտուտի և Institute for European Politics (IEP) հետազոտական կենտրոնի կողմից ակադեմիական հետազոտությունների աջակցման միջազգային ծրագրի (EUCACIS)՝ «Եվրոպական միությունը, Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը միջազգային հարաբերությունների համակարգում»։

2015-2017 թթ․աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես պատգամավորի օգնական։

2016-2017 թթ․ եղել է «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի թղթակից։

2018 թ-ից աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որպես նախարարի օգնական։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Նույն շարքից