Իրավական Հասարակություն 

ՀՀ ոստիկանության հայտարարությունը՝ ընտրություններին ընդառաջ

analitik.am

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հետ համատեղ, ս/թ դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ կազմակերպում է քննարկում «ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների փոխգործակցությունը» թեմայով:

Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրենց մասնակցությունը հաստատող հայտերով կարող են դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ մինչև ս/թ նոյեմբերի 22-ը:

Քննարկումը բաց է լուսաբանման համար:

Քննարկումը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախասրահում (մուտքը՝ ՀՀ ոստիկանության մշակույթի տան կողմից, 2-րդ հարկ):

Նույն շարքից