Հասարակություն 

Հայաստանն ու Ռուսաստանը ավիացիոն միջադեպերի հետաքննության բյուրո են ստեղծել

Ռուսաստանն ու Հայաստանն ավիացիոն միջադեպերի հետաքննության մասին միջազգային բյուրո ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Համապատասխան փաստաթուղը ստորագրել են Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը և Հայաստանի տրանսպորտի, կապի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Նման բյուրոյի ստեղծման գաղափարը քննարկվում էր մի քանի տարի:

Բյուրոյի շտաբ-բնակարանը գտնվելու է Մոսկվայում, թե ով է լինելու առաջին ղեկավարը, որոշված չէ:

Մինչ տարվա վերջ համաձայնագրին կարող է միանալ նաև Ղազախստանը:

Բյուրոյի հիմնական գործառույթը լինելու է ավիացիոն միջադեպերի փորձագիտական հետաքննությունը:

 

Նույն շարքից