Հասարակություն 

«Աէրոֆլոտը» մեղավոր չէ, օդանավակայանում ՀՀ քաղաքացու մահվան գործում. Բասարգին

Ռոստրանսնադզորի ղեկավար Վիկտոր Բասարգինը չի կարծում, թե «Աէրոֆլոտը» մեղավոր է Շերեմետևո օդանավակայանի թռիչքուղում տեղի ունեցած միջադեպում։

Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՀ 25-ամյա քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան միջադեպին:

«Համենայնդեպս, եթե կառուցենք բոլոր մասնակիցների շղթան, ապա ամենաքիչն է հնարավոր, որ այդ ամենում մեղավորություն ունի «Աէրոֆլոտը»»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բասարգինը:

Հիշեցնենք, որ Եփրեմյանը Մադրիդից դեպորտի էր ենթարկվել Հայաստան և Մոսկվայից պետք է ուղևորվեր Երևան, սակայն դեռ անհայտ հանգամանքներում նա հայտնվել է թռիչքուղու վրա, վրաերթի ենթարկվել օդանավի կողմից և մահացել:

Նույն շարքից