Հայաստան Քաղաքական 

Թող Իսկանդերներ բերեն, դպրոցներ կառուցեն. Շարմազանովն ուզում է տեսնել, թե ինչ են անելու նոր իշխանությունները

Նախկին իշխանությունները գնացել են, այդ էջը փակվել է, այսօր մենք ընդդիմություն ենք ու հասարակությանը հուզող ամենասուր հարցեր տվողը ես եմ: Այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքերով, իրենք 20 տարվա ժառանգություն են թողել, պետք է հիմա սպասել ու տեսնել, թե ինչ են անելու նոր իշխանությունները. «Թող մեր արածի մեկ տոկոսն անեն: Թող ճանապարհ սարքեն, մշակույթի տներ սարքեն, Իսկանդերներ բերեն, Հայաստանի անվտանգությունն ապահովեն, դպրոցներ կառուցեն, եկեղեցու պատմություն մտցնեն»:

Ինչ վերաբերում է նոր իշխանությունների կադրային քաղաքականությանը, ԱԺ փոխխոսնակը հայտարարեց՝ բոլոր նորմալ կադրերն իրենց ժամանակ պաշտոնավարած մարդիկ են:

 

Նույն շարքից