Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանը հերքում է մամուլում տեղ գտած հայտարարություններն այն մասին, որ ինքը պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգևավճարներ է տվել աշխատակիցներին.
«Լուրն անհեթեթություն է, հերթական անգրագետ և դիլետանտ մոտեցում է մի պարզ պատճառով, որովհետև Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողական տեսչության կողմից ստուգումների արդյունքում, արձանագրությունների հիման վրա կազմված ակտում, հստակ նշված են 2014-2016 թվակաները: Ես Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ նշանակվել եմ 2017 թվականի օգոստոսի 9-ից»,- ասվում է հայտարարության մեջ: