Այդպես եմ որոշել, այդպես եմ ուզում: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի մասնակցում ընտրություններին:
Զաքարյանը նշել է, որ որոշումը կայացրել է ինքը, ինչի մասին հայտարարել է դեռ «ամսի 7-ին»:
Այլ հարցերի պատգամավորը չի պատասխանել՝ չխոսելով նաև այն մասին, թե ինչու է նման որոշում կայացրել: