Հայաստանում օրեցօր համասեռամոլության քարոզն ավելի թափ է հավաքում, ինչն անընդունելի է: Կառավարության մոտ հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ խոսելով ԼԳԲՏ համայնքի հետ կապված խնդիրների մասին:
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հստակ քայլեր ձեռնարկել երևույթի քարոզն արգելելու համար:
Քաղաքացիների խոսքերով, իրենք չեն ուզում, որ համասեռամոլներին վառեն կամ կախեն, արյուն չեն ուզում, սակայն ուզում են զերծ պահել նոր սերնդին ԼԳԲՏ քարոզից, ինչի համար պետք է հստակ օրենք լինի:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ հարցը վերաբերում է ազգային անվտանգությանը, պետք է օրենքում հստակ սահմանվի, թե ինչ է քարոզը և արգելվի այն: Երիտասարդներից մեկը նշեց, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ավելի են ակտիվացել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները՝ քարոզելով իրենց այլասերվածությունը, ինչը պայմանավորևված է երկրում անկայուն իրավիճակով: