Հայաստան Քաղաքական 

Երգելու էլ եմ, պարելու էլ եմ. Շարմազանովը պատրաստվում է քարոզարշավին

Քայլարշավ էլ եմ անելու, լոռեցիների հետ հանդիպելու էլ եմ, երգելու էլ եմ, պարելու էլ եմ: Այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով այն մասին, թե ինչպես է անցկացնելու քարոզարշավը:

Շարմազանովի խոսքերով, արտասանելն իր մոտ լավ չի ստացվում, դրա համար չի արտասանի, բայց կխոսի մարդկանց հետ, ինչպես հիմա է անում:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից շաբաթ օրն իրականացվելիք երթին, ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, որ իրենց մոտ աշխատելն է լավ ստացվում, Նիկոլ Փաշինյանի մոտ՝ երթը:

 

Նույն շարքից