Հասարակություն 

Մենք գիտենք, թե ովքեր կարող են կաշառք բաժանել․ Օսիպյանը խոստանում է պատժել բոլորին

Պատժվելու են և՛ կաշառք տվողները և՛ վերցնողները: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավոր դեպքերի մասին և հավելելով, որ ոստիկանությունն այս ընտրությունների ժամանակ ավելի խիստ է լինելու, քանի Երևանի ավագանու ընտրությունների, որոնք իդեալական են անցել:

Օսիպյանի խոսքերով, իրենք գիտեն, թե ովքեր կարող են կաշառք բաժանել, այդ մարդկանց պահում են վերահսկողության տակ և իրավիճակն առհասարակ վերահսկվում է ոստիկանության կողմից, որն ի վիճակի է դա անել, իսկ հայրենակիցները կարող են անհոգ լինել, Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների թվում է:

Հարցին, թե կան արդյո՞ք քաղաքական ուժեր, որոնք գտնվում են ոստիկանության ուշադրության կենտրունում, ոստիկանապետը նշել է, որ ամեն ինչ էլ ունեն․ «Մենք բոլորին պահում ենք  ուշադրության կենտրոնում»:

Նույն շարքից