«Մենք ողջունում ենք ցանկացած պայմանավորվածություն, որը տանում է դեպի հակամարտության կարգավորման հիմնական խնդիրների լուծմանը: Սակայն պայմանավորվածությունները ենթադրում են համաձայնություն և աշխատանք այդ համաձայնությանը հասնելու համար: Հետևաբար, Ադրբեջանի նախաձեռնությունը ուշագրավ է, բայց այն պետք է մշակել, որպեսզի այն վերածվի պայմանավորվածության»,-այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ խոսելով ադրբեջանական կողմի հայտարարության մասին, թե Բաքուն առաջարկել է հայկական կողմին փոխել բոլոր գերիներին և ռազմագերիներին:
Հայկական կողմը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ Արցախում ու Հայաստանում ռազմագերիներ չկան: Բացի դրանից, Երևանը նաև նշել է, որ Բաքուն որևէ պաշտոնական առաջարկով չի դիմել հայկական կողմին: