Այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ Մարտի 1-ի գործով հետախուզվող Վահագն Հարությունյանը հարցազրույցներ է տալիս, սակայն ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել նրան, նշեց, որ երբեմն ամիսներ են անհրաժեշտ լինում հետախուզվողներին գտնելու համար՝ հավելելով, որ ռուսական կողմի հետ (Հարությունյանը Ռուսաստանում է) աշխատանքներ տարվում են:
Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին, ով ևս գտնվում է հետախուզման մեջ, Ոստիկանապետը հայտարարեց, որ վաղ թե ուշ վերջինս հայտնաբերվելու է՝ հավելելով, որ հանգամանքներ կան, որոնք չի կարող հրապարակավ մեկնաբանել, սակայն որոնողական աշխատանքներ տարվում են: