Հասարակություն 

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքների արդյունքում Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նույն շարքից