Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ` «Բողբոջ» մանկապարտեզի տանիքում. տուժածներ չկան /լրացված/

Նոյեմբերի 22-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Բողբոջ» մանկապարտեզի տանիքում. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տարհանել են 88 երեխայի և 36 աշխատակցի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել՝ 16:05-ին: Այրվել են տանիքի  փայտյա կառուցատարրերը՝ 2 քմ:

Նույն շարքից