Հայաստան Քաղաքական 

Դավիթ Շահնազարյանը թող մի հատ իր անցած ճանապարհը նայի. Ալեն Սիմոնյան

Հանրապետականը պարոն Փաշինյանի թրաշով զբաղվելու փոխարեն, թող զբաղվի Սերժ Սարգսյանից ազատվելով, ով ՀՀԿ ղեկավարն է և որը մեծ խնդիր է առաջացնելու գալիք ընտրությունների ժամանակ: Այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր մարդ, ով ձայն է տալու հանրապետականին, ձայն տալու է Սերժ Սարգսյանի օգտին:

Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ սափրված պատգամավոր Փաշինյանն ու թրաշով վարչապետ Փաշինյանն այլ բաներ են խոսում ամենատարբեր հարցերում:

Սիմոնյանը խոսել է նաև ՀՀԿ-ի ցուցակում գտնվող Դավիթ Շահնազարյանի մասին՝ հայտարարելով, որ վերջինիս մասին ամենավառ տպավորությունները, որոնք ինքը հիշում է, ստացել է մարտի 1-ին նախորդող օրը. «Ես գտնվում էի Մյասնիկյանի արձանի մոտ, և պարոն Շահնազարյանը եկել էր, համոզելու մարդկանց, ովքեր դեսպանատների մոտ հավաքվել էին օրվա իշխանությունների գործողություններից պաշտպանվելու համար, տեղափոխվել Հրազդան մարզադաշտ: Դավիթ Շահնազարյանը թող մի հատ պատասխանի հարցին, թե ինչու էր ուզում դա անել, թող մի հատ իր անցած ճանապարհը նայի, հետո մեր թիմի մասին խոսի: Ես ընդհանրապես զարմանում եմ, թե ինչ են մտածել, որ Դավիթ Շահնազարյանին վերցրել են իրենց ցուցակը»:

Նույն շարքից