Հասարակություն 

Շիրակում բախվել են մարդատար էլեկտրագնացքը և КрАЗ-ը. գնացքում եղել են մեծ թվով քաղաքացիներ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 46-ամյա Արթուր Խաչատրյանի վարած КрАЗ 257 մակնիշի 34 RA 248 համարանիշի և Երեմ Վարդանյանի վարած Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանաար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից