«Հեռուստամարաթոն-2018»-ի երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ որդու հետ:
Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել ազգային տուրքի յուրահատուկ միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին: ԱԱԾ տնօրենը վստահեցրել է, որ նվիրաբերված բոլոր գումարները ծառայելու են իրենց նպատակին:
Ազգային անվտանգության ծառայությունը Հիմնադրամին նվիրատվություն է կատարել 9 527 540 դրամի չափով, իսկ Արթուր Վանեցյանը նվիրատվություն է կատարել՝ մեկ ամսվա աշխատավարձը։